Պենտագոնը չի հաստատել կոորդինատները Կիևին փոխանցելու լուրը

387

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին չի հաստատել այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն «Մոսկվա» հածանավի խորտակվելուց առաջ ուկրաինացիներին է փոխանցել  նավի կոորդինատները։

«Ուկրաինացիները սեփական հնարավորություններն ունեն հետախուզության ոլորտում՝ հետևելու և նշանառության տակ առնելու ռուսաստանյան ռազմանավերը, ինչը և տեղի է ունեցել այս դեպքում»,- Քիրբիի խոսքն է մեջբերել The New York Times-ը։

Հինգշաբթի օրը ամերիկյան ԶԼՄ-ներում լուր հայտնվեց այն մասին, թե ԱՄՆ-ը, իբր, «Մոսկվա» հածանավի կոորդինատները փոխանցել է Կիևին, կամ էլ՝ ամերիկացիները պարզապես հաստատել են ուկրաինացիների ունեցած տվյալները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿոշտ արձագանք ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու կոչին
Հաջորդ հոդվածըԿոնֆերենցիաների լիգա․ «Ռոման» ու «Ֆեյենորդը» եզրափակիչում են (տեսանյութ)