Պենտագոնի նախկին խորհրդականի կարծիքով՝ Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից

353

Ուկրաինան կարող է վերանալ աշխարհի քարտեզից, եթե մոտ ժամանակներս հակամարտության կողմերը ինչ-որ համաձայնության չգան։

Նման կարծիք է հայտնել պաշտոնաթող գնդապետ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պաշտպանության նախարարի խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։

«Դա արդեն, ըստ էության, գոյություն չունեցող պետություն է, այն կարող է լրիվ ջնջվել աշխարհի քարտեզից։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը։ Ավստրալիան պետք է պահանջի դա, քանի որ Վաշինգտոնում ոչ ոք մտադիր չէ դա անել։ Ես Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում մարդկանցից լսել եմ, որ այդ միտքն սկսում է գերակշռել՝ պնդել, որ կրակը դադարեցվի, և ինչ-որ համաձայնության գալ։ Քանի որ մենք մեզ չենք կարող թույլ տալ կռվել մինչև վերջին ուկրաինացին»,- նշել է Մաքգրեգորը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆադալը Ուիմբլդոնի կիսաեզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԲողոքի ցույցեր Կարակալպակստանում