Պենտագոնի նախկին ղեկավարը պատմել է ԱՄՆ նախագահների մասին, որոնց հետ աշխատել է

501

Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ամերիկյան ութ նախագահներից ոչ մեկը, որոնց հետ իրեն վիճակվել է աշխատել, երբեք չի ընդունել իր սխալները, այդ թվում՝ պետության գործող ղեկավար Ջո Բայդենը։

«Ես աշխատել եմ ութ նախագահների հետ․․․ Եվ նրանց մեջ չի եղել մեկը, որն ասեր՝ «դե, ես իսկապես սխալ էի»․․․ Երբեք։ Հոգու խորքում նրանք դա գուցե և գիտեն, բայց երբեք այդ մասին չեն ասում»,- հայտարարել է Գեյթսը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցի ընթացքում։

Գեյթսի խոսքով՝ գործող նախագահ Ջո Բայդենը շատ սխալներ է գործել տարիներ շարունակ, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կարևոր հարցերում։ Դա վերաբերում է նաև նրան, թե ինչպես իրականացվեց ամերիկյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից։

Պենտագոնի նախկին ղեկավարի կարծիքով՝ շատ ավելի լավ կլիներ, որ պետության ղեկավարներն ընդունեին իրենց սխալները։ «Կարծում եմ՝ նրանց ավելի շատ կվստահեին»,- հայտարարել է Գեյթսը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՎանո Սիրադեղյանը միշտ հիշվելու է, իսկ դուք նույնիսկ կենդանության օրոք արդեն մոռացված եք
Հաջորդ հոդվածըԲայց ո՞ւմ եք կոչ անում. «ՉԻ»