Պենտագոն․ ԱՄՆ ՊՆ ղեկավարը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից

107

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից, սակայն դեռ տկար է։

Այդ մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ռայդերի խոսքով՝ պաշտպանության նախարարը շարունակում է բուժվել Վաշինգտոնի արվարձանում գտնվող Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնում (Մերիլենդ նահանգ)։

 Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ Օսթինին թոշակի ուղարկելու, սակայն վաշինգտոնյան վարչակազմը ստուգումներ է անցկացնում այն հարցով, որ Պենտագոնը ժամանակին չի տեղեկացրել իր ղեկավարի հոսպիտալացման մասին։

Նախորդ հոդվածըՀայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի թիմի հետ
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակը