‘Պենտագոն. Ռուսաստանը փորձում է պառակտել Արևմուտքի միասնությունը’

1833

ՀԳՎ նախկին գնդապետ  Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորումը Արևմուտքը պառակտելու՝ Ռուսաստանի փորձերի շարունակությունն է, լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է Business Insider-ը:

«Նրանք այնպիսի բաներ են անում, որոնք, նրանց կարծիքով՝ կարելի է հերքել: Այդպես նրանք փորձում են կոտրել արևմտյան դաշինքի միասնությունը»,- համոզված է Մեթիսը: Նրա խոսքով՝ դա այնպիսի «պահվածքի նմուշ» է, որը որդեգրել է Ռուսաստանը:

Երբ լրագրողները Պենտագոնի ղեկավարին խնդրել են որոշակիացնել իր մեղադրանքները Մոսկվայի հասցեին, նա պատասխանել է. «Այն տղամարդու ու նրա դստեր ապանության փորձը. ի՞նչ կասեք դրա մասին»:

Մեթիսը նշել է, որ Ռուսաստանն ինքն է ընտրել ԱՄՆ-ի «ռազմավարական հակառակորդի» դերը, և նրա մեղքով է, որ երկու երկրների մերձենալու բոլոր փորձերը մնացել են անցյալում:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լարսը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում’