‘Պեպեի հուզիչ քայլը’

1200

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Այաքսի» հետ հանդիպումից հետո իր մարզաշապիկը նվիրել է երկրպագուներից մեկին, տեղեկացնում է Marca-ն:

Խաղի ավարտից հետո պորտուգալացին մոտեցել է դարպասի ետեւում սայլակին նստած հաշմանդամ երեխային եւ նրան տվել իր մարզաշապիկը: Այս քայլի համար Պեպեն արժանացել է տրիբունաների օվացիային:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը կալանավայրերի պայմանների վերաբերյալ ԵԽ խորհրդատվություններին չի հետեւել ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիան փորձում է մեղմել Թուրքիայի հետ առաջացած լարվածությունը ‘