‘Պեպե. «Մինչև «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը դեռ շատ կա» ‘

892

«Ռեալի» պաշտպան Պեպեն ասել է, որ թիմում դեռ ոչ ոք չի մտածում «Բարսելոնայի» հետ հանդիպումների մասին, քանի որ մինչև այդ դեռ շատ ժամանակ կա: Ֆուտբոլիստի խոսքով, կարևոր է նաև մյուս հակառակորդների հանդիպմանը պատրաստվելը:

«Դեռ բավականաչափ ժամանակ կա մինչև «Բարսելոնայի» հետ հանդիպումը: Առաջնությունը մենք պետք է սկսենք «Կորդովա»-ի հետ հանդիպումով, այդ պատճառով մտածում ենք այդ հակառակորդ թիմի մասին: «Ռեալը» միշտ խաղադաշտ է դուրս գալիս հաղթելու համար: Սակայն  թիմը  դեպի նպատակակետն է գնում քայլ առ քայլ, այդ իսկ պատճառով պետք չէ շտապել»,- ֆուտբոլիստին է մեջբերում Football Espana-ն:

Նախորդ հոդվածը‘Կառլ-Հայնց Ռումենիգե. ««Բավարիան» երբեք չի հեռացնի Գվարդիոլային»’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Մարկեսը կարող է վերադառնալ Եվրոպա’