‘Պեպե. ««Ռեալը» մի մեծ ընտանիք է, իսկ Անչելոտտին մեր հայրն է»’

773

«Ռեալի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Շալկե 04»-ի նկատմամաբ տարած հաղթանակից հետո (2:0) խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին՝ անդրադառնալով նաեւ Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գոլին.

«Քրիստիանոյի մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ հոյակապ է: Նա երջանիկ է ու թիմակիցների հետ հիանալի հարաբերությունների մեջ է: Նա շատ է ոգեշնչում մեզ: Եվ այդ գոլը հենց այն է, ինչ մենք ակնկալում էինք նրանից, իսկ մեր ուրախությունը մենք հանդերձարանում ենք կիսում:

Ես ուրախ եմ, որ նա մշտապես օգնում է թիմակիցներին: Մենք ուրախ ենք նրա համար: Նա գիտի, որ խաղում է «Ռեալի» համար, եւ, իհարկե, ճնշում զգում է, բայց այդ հարցում մենք նրան շատ ենք օգնում:

«Ռեալում» մենք իսկապես մեկ ընտանիքի պես ենք, իսկ Անչելոտտին մեր հայրն է»,- ասել է Պեպեն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետը քննադատել է «Չելսիի» ֆանատներին’
Հաջորդ հոդվածը‘ Յուրգեն Կլոպ. «Մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականները զբաղեցնող թիմերից հետ մնալն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»’