Պեպ Գվարդիոլան պատասխանել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին

182

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտենհեմի» դեմ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի հանդիպման նախախաղային ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի խոսքերին.

«Որպես իրավաբան ՈւԵՖԱ-ի նախագահը պետք է հարգի ընթացակարգը և սպասի, հետո կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Նա շատ գործեր ունի անելու ՈւԵՖԱ-ում: Իրավաբանները պետք է հարգեն ընթացակարգը և հասկանան, որ մենք իրավունք ունենք պաշտպանվելու», — ասել է կատալոնացի մասնագետը:

Նախորդ շաբաթ The Telegraph-ի հետ զրույցում Չեֆերինն ասել էր, որ ժամանակին «Մանչեսթեր Սիթիի» վերաբերյալ ճիշտ որոշում են կայացրել, սակայն ստիպված են եղել հարգել դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցը ֆինանսական արդար խաղի կանոնները (FFP) խախտելու պատճառով «Քաղաքաբնակներին» երկու տարով հեռացրել էր եվրագավաթային մրցաշարերից և տուգանել 30 միլիոն եվրոյով, սակայն որոշումը չեղարկվել էր, քանի որ մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարել էր անգլիական ակումբի բողոքը:

Նախորդ հոդվածըԲըլթ-52. «ՉԻ»
Հաջորդ հոդվածը«Զենիթը» հրաժարվել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերից