‘Պեպ Գվարդիոլա. «Շնորհավորում եմ «Բորուսիա»-ին’

1316

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Բավարիա» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է հանդիպմանը՝ հայտարարելով, որ առաջին գնդակն ընդունելուց հետո «Բավարիա»-ն կորցրեց կազմակերպվածությունը՝ արդյունքում զիջելով մրցակցին:

«Շնորհավորում եմ «Բորուսիա»-ին: Մենք անցկացրինք հրաշալի առաջին խաղակես: Ստեղծեցինք մի շարք գոլային պահեր, սակայն չկարողացանք գրավել դարպասը:

Երկրորդ խաղակեսը շատ բարդ ստացվեց: Մենք շատ բացթողումներ ունեցանք: Ընդունեցինք գնդակ սեփական դարպասը, որից հետո կորցրինք կազմակերպվածությունը:

Իհարկե, դա վատ էր: Մենք փորձում էինք վերականգնել հաշվի հավասարակշռությունը, որի արդյունքում պարտվեցինք»,- թիմի պաշտոնական կայքը փոխանցում է Գվարդիոլայի խոսքը:

Նախորդ հոդվածը‘Տորեսը կարող է «Ֆեներբախչեում» փոխարինել Վան Պերսիին’
Հաջորդ հոդվածը‘Թուրք ֆուտբոլիստին ստիպել են կանանց ֆուտբոլ սպասարկել կին մրցավարին վիրավորելու համար’