Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման կարևորության մասին

637

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցի կարևորությունը՝ նշելով, որ նրա հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կկայանա օրվա երկրորդ կեսին։

«Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում կլինի աշխատանքային այցով։ Այնուհետև նախագահը և վարչապետը կշարունակեն շփումը աշխատանքային ճաշի ընթացքում։

Դա կարևոր է և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցն է, որ Փաշինյանն իրականացնում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո՝ բավական համոզիչ, վստահ հաղթանակից հետո»,- շեշտել է Պեսկովը։

Բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ, նրանք կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուսաստանցի զինվորականների տեղակայումը, որոնք արդեն այդ տարածաշրջանում են, և երկկողմ հարաբերությունները։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼրագրողական կազմակերպությունների հայտարարությունը. «Օրենքը պետք է գործի բոլորի համար»
Հաջորդ հոդվածըՀաիթիի նախագահը սպանվել է, կինը վիրավոր է