Պեսկովը գնահատել է գագաթնաժողով անցկացնելու հավանականությունը

405

Պարզ չէ, թե ինչ նկատի ունի Կիևը, երբ խոսում է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին․ եթե գլխավոր հարցը Դոնբասն է, ապա Ռուսաստանը հակամարտության կողմ չէ, իսկ երկկողմ թեմաների քննարկման հետ ԱՄՆ-ը կապ չունի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այդ կերպ մեկնաբանել է Կիևի ներկայացրած՝ ՌԴ-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու առաջարկը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, թե Կիևը հնարավոր է համարում կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպում։

Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն առայժմ ոչինչ չի կարող հայտնել նման գագաթնաժողով անցկացնելու մասին։ Իսկ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին հայտարարել է, որ ամերիկյան կողմից նման առաջարկ չի ստացել։ Նա ափսոսանքով նշել է, որ առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք դա նշանակում է, որ այդ հարցում Ուկրաինան մեծ հույս է կապում  ԱՄՆ-ի հետ, և ավելի քիչ՝ «նորմանդական քառյակի», և արդյո՞ք դա նշանակում է, որ Կիևն այլևս անհրաժեշտ չի համարում «այնուամենայնիվ, ինչ-որ կերպ տրամադրվել կատարելու այն պարտավորությունները, որոնք արձանագրվել են «նորմանդական ձևաչափում»»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեդիան պաշտպանում է իր սահմանները
Հաջորդ հոդվածըԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ եվրատլանտյան տարածաշրջանի դեգրադացիայի մասին