Պեսկովը չի բացառել Կադիրովի մասնակցությունը հաջորդ նախագահական ընտրություններում

556

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հայտարարությունն այն մասին, որ եթե ինքը լիներ Ռուսաստանի նախագահը, ապա զորքերը կմտցներ Ուկրաինայի տարածք։

«Ինչպես Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, Ռամզան Կադիրովը նույնպես կարող է իր թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ, և Ռուսաստանում որոշակի տարիքի յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ իրավունքը։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմքերը ձևավորում է ռուսաստանյան պետության ղեկավարը։ Հուրախություն մեր բոլորի՝ պետության ղեկավարը, որի կազմի մեջ է մտնում նաև Չեչնիան, Վլադիմիր Պուտինն է»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Instagram-ի ուղիղ եթերում Կադիրովը Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մահոմեդ Դաուդովի հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի տեղը ինքը զորքերը կմտցներ Ուկրաինա։ Ըստ նրա՝ ամերիկացիները Ուկրաինայի համար «ոչ մի լավ բան չեն ուզում», այլ նրա կարիքն զգում են բացառապես Ռուսաստանի սահմանի մոտ բազա ունենալու համար։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Արևմուտքին զայրացնում են Բելառուսի հաջողությունները
Հաջորդ հոդվածըՓաշինյանը կրկին չի ընդունում իր մեղքը. Ալիք Մեդիա