‘Պեսկովը չի բացառել Սոչիում Պուտինի հանդիպումը Վրաստանի նախագահի հետ’

815

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի բացառում Սոչիի Օլիմպիադայի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Այդ մասին հարցին ի պատասխան՝ Պեսկովն ասել է, որ «դա չի կարելի բացառել», փոխանցում է РИА Новости-ն:

Պեսկովը նշել է, որ Սոչի-2014-ի ընթացքում Պուտինը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

2013 թ. Վրաստանի նախագահ Գերոգի Մարգվելաշվիլին պաշտոնակալությունից մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ քննարկում է Սոչի այցելելու հնարավորությունը: Իսկ դեկտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ իր երկիրը կառավարական պատվիրակություն չի ուղարկի Սոչի, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները ոստիկաններ են «բռնացրել»’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթաս»-ը հրապարակել է 2013-ի իր տարեկան զեկույցը’