Պեսկով․ Ուկրաինական գրոհների պատճառով ռազմական դրություն մտցնելու որոշում չկա

257

Ուկրաինացի դիվերսիոն-հետախուզական խումբը հինգշաբթի առավոտյան ներխուժել է Բրյանսկի մարզի սահմանային շրջանը, հաղորդել է տարածքի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, երեխա է տուժել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չեղարկելով նախապես ծրագրված այցը Պյատիգորսկ, տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական գործողություն։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այդ հարձակումից հետո առաջարկել է որոշ տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնել՝ արձագանքման առավելագույն մակարդակով՝ այժմ սահմանված միջին մակարդակի փոխարեն։

Ուրբաթ օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Բրյանսկի մարզում գրոհի պատճառով  ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա։

«Դա Ռուսաստանի Դաշնության նախագահի իրավասությունն է։ Այժմ որևէ որոշում չի կայացվել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Կադիրովի առաջարկը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսի դատարանը նոբելյան մրցանակակրին դատապարտել է 10 տարվա ազատազրկման
Հաջորդ հոդվածըԹուրքիայի ընդդիմությունն ընտրել է երկրի նախագահի իր միասնական թեկնածուին