Պեսկով․ Պատերազմի ժամանակ գրաքննությունը և իշխանության կոշտ գործողություններն անհրաժեշտ են

233

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ պատերազմական ժամանակներում գրաքննությունը և իշխանությունների կոշտ գործողություններն անհրաժեշտ են։

«Այո, հիմա շատ դաժան, պատերազմական ժամանակներ են, որոնք իշխանություններից կոշտ գործողություններ են պահանջում»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը «МГИМО 360» ուսանողական լրատվական ալիքին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ, իհարկե, պատերազմի ժամանակ պետք է որոշակի գրաքննություն լինի։ Եվ պետք է որոշակի կանոններ լինեն, որոնք անընդունելի կարող են լինել խաղաղ ժամանակներում, բայց հիմա դրանք պարտադիր պետք է լինեն»,- շեշտել է Պեսկովը։

Ընդ որում՝ նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե որտեղո՞վ է անցնում քննադատության և ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու սահմանագիծը։

 «Որտեղով է անցնո՞ւմ։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Այն շատ բարակ է։ Ուստի ես բոլոր նրանց, ովքեր առանց էությունն իմանալու ուզում են այդպես հախուռն դատողություններ անել և քննադատական ինչ-որ խոսքեր նետել մեր բանակի ուղղութամբ, նրանց  ուղղությամբ, ովքեր զբաղվում են հատուկ ռազմական գործողությամբ, խորհուրդ կտայի տասն անգամ մտածել»,- զգուշացրել է Պեսկովը։

Նախորդ հոդվածըATP Ամփոփիչ մրցաշար. Ջոկովիչը տարավ երկրորդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըԲայդենը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է 2024 թ․այցելել ԱՄՆ