Պեսկով․ Ռուսաստանը դեմ է Ուկրաինայում հակամարտության սառեցմանը

265

Ռուսաստանը նույնպես այն կարծիքի է, որ ուկրաինական հակամարտությունը չպետք է սառեցվի։

Այդ մասին ТАСС-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը համակարծիք է»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն համաձայն է Արևմուտքի այն կարծիքին, թե չի կարելի թույլ տալ հակամարտության սառեցում Ուկրաինայում։

«Ռուսաստանը դիտարկում է միայն հատուկ ռազմական գործողությունն ավարտելու հնարավորությունը․ իր շահերի ապահովումը, Ռուսաստանի նպատակներին հասնելը կա՛մ հատուկ ռազմական գործողության, կա՛մ այլ հասանելի միջոցներով»,- ընդգծել է Պեսկովը։

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակի շուրջ խաղաղ բանակցությունների անցկացումը չպետք է նպատակ դնի սառեցնել այդ հակամարտությունը։ Նույնպիսի դիրքորոշում են հայտնել նաև Արևմուտքի այլ երկրների ներկայացուցիչներ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մայիսի 22-ին հայտարարել է, որ հիմնովին սխալ է ցանկացած խաղաղ ծրագիր, որը չի նախատեսի կորցրած տարածքների վերադարձ Կիևին և կհանգեցնի ընդամենը հակամարտության սառեցմանը Ուկրաինայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆառիշկին․ ԱՄՆ-ը Էտ Տանֆ ռազմաբազան օգտագործում է ՌԴ-ի դեմ դիվերսիայի համար
Հաջորդ հոդվածըԲուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովը գրականության Բուքերյան մրցանակի է արժանացել