Պեսկով․ Ռուսաստանը վճռական է տրամադրված Կալինինգրադի շուրջ իրավիճակում

473

Մոսկվան բավական վճռական է տրամադրված Կալինինգրադի տրանսպորտային շրջափակման կապակցությամբ, բայց դեռ չի շտապում որոշում կայացնել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ շտապել պետք չէ, բայց, միևնույն ճամանակ, իհարկե, բավական վճռական ենք տրամադրված։ Որոշում ընդունելուց առաջ որոշակի ժամանակ է պետք»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Կալինինգրադի շուրջ ստեղծված իրավիճակը։

Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ռուսաստանյան իշխանությունները ամենայն լրջությամբ են վերլուծում իրադրությունը և արտաքին գործոց նախարարության միջոցով իրենց դիրքորոշումը փոխանցում են այլ երկրների իրենց գործընկերներին։

«Նույնիսկ կասեի, ցավոք, նրանք արդեն գործընկերներ չեն, այլ ընդդիմախոսներ»,- եզրակացրել է Պեսկովը։ Նա նշել է, որ Լիտվան նույնիսկ կարող է չեղարկել Կալինինգրադում տարանցման սահմանափակումը, սակայն իրենք պատրաստվում են անգամ ամենավատ տարբերակին։ «Եկեք ոչինչ չբացառենք։ Եկեք լավ ակնկալիք ունենանք, սակայն պատրաստվենք վատագույնին։ Ինչը և միշտ անում ենք»,- ասել է Պեսկովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹեկնածու-երկրների կարգավիճակ Ուկրաինային և Մոլդովային
Հաջորդ հոդվածը«Ռոման» կփորձի ձեռք բերել «Ռեալի» խաղացողին