Պեսկով․ 2024 թ․ ընտրություններին Պուտինի մասնակցության վերաբերյալ խոսակցությունները վաղաժամ են

194

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի հայտարարել այն մասին, թե արդյո՞ք մասնակցելու է 2024 թ․ նախագահական ընտրություններին, և նման հնարավորության մասին խոսելը դեռ վաղաժամ է։

Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ ոչ մի նախընտրական կամ քարոզչական տրամադրություն չկա, Պուտինը շատ գործեր ունի։ Հիմա նա դրա ժամանակը հաստատ չունի։ Մենք առայժմ նրանից ոչ մի հայտարարություն չենք լսել, որ նա ասի իր առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին։ Այսինքն՝ առայժմ դա մի քիչ վաղաժամ է։ Պարզապես պետք է համբերել»,- առաջարկել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս պահի դրությամբ միայն որոշում կա, որ 2024 թ․ ընտրություններ կլինեն։

Նրա խոսքով՝ «հատուկ ռազմական գործողության» պայմաններում ընտրություններ անցկացնելու հեռանկարը՝ թե՛ սեպտեմբերյան, թե՛ նախագահական, հարցականի տակ էր դրվում։ Սակայն, նշել է Պեսկովը, Վլադիմիր Պուտինի Դաշնային ուղերձում ասվում է, որ դրանք կայանալու են, քանի որ Ռուսաստանի հասարակության և քաղաքական համակարգի զարգացման անքակտելի մասն են հանդիսանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը2022թ․ աշխարհի խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըThe Best. Մբապեն 8 միավոր է հետ մնացել Մեսսիից