‘Պեսկով. «Խոդորկովսկին կորցրել է կապն իրականության հետ»’

1825

ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին,  երկու օր առաջ ելույթ ունենալով Լոնդոնում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հայտարարել է, թե Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի դարաշրջանը մոտենում է ավարտին, և Արևմուտքին կոչ է արել բարոյական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի ընդդիմությանը:

Դա Խոդորկովսկու առաջին հրապարակային ելույթն էր ՝ մեկ տարի առաջ կալանավայրից դուրս գալուց հետո:

«Ինչ էլ  փորձեն մեզ ցույց տալ Կրեմլի «փիառ» անողներն ու հեռուստատեսային քարոզչությունը, Պուտինը սուպերմեն չէ, և նա արդեն հաստատ պատմության մեջ կմնա որպես հերոս,- ելույթի սկզբում ասել է Խոդորկովսկին:- Հեռուստացույցի էկրանին նա կարող է կռվի մեջ մտնել արջերի հետ, թռչել չվող թռչունների հետ և վագրեր որսալ, բայց այդ ամենը զուտ երևակայություն է: Մերկիրան Պուտինը ոչ թե ուժեղ առաջնորդ է, այլ մերկ արքա… Ակնհայտ է, որ Պուտինի համար վրա է հասել աշուն: Բայց այդ աշունը կարող է շատ երկար ձգվել: Ռուսաստանը ստիպված է լինելու բավական երկար ժամանակ կանգնել հիվանդ կայսեր սնարի մոտ՝ սարսափով հետևելով վարչակարգի հոգեվարքին,-ասել է Խոդորկովսկին ու հավելել:- Մարելու գործընթացը չափազանց ցավոտ կլինի՝ Ռուսաստանի քաղաքացիների, և վտանգավոր՝ միջազգային անվտանգության համար»:

«Ռուսաստանի և մեր հարաբերությունների վաղվա օրը Պուտինի սահմանից դուրս է, նրա աշխարհաքաղաքական հավակնությունների և աշխարհակարգի այլանդակ պատկերացումների հարթությունից անդին: Քանի որ Ռուսաստանի ապագան Պուտինը չէ, այլ մենք ենք»,- այս խոսքերով է Խոդորկովսկին ավարտել իր ելույթը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Կրեմլում չեն հետևում Խոդորկովսկու ելույթներին, և հավելել էր. «Նա այնքան երկար ժամանակ է անցկացրել բանտում, որ կորցրել է կապն իրականության հետ »: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Յացենյուկի կարծիքով՝ Դոնբասի հակամարտությունը կտևի մի քանի տարի’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա» -«Շալկե 04»՝3:0.Հենրիխ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)’