‘Պեսկով. Պուտինի և Թրամփի հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություն չկա’

2691

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածություն առայժմ չկա, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ չի հերքում ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքը, թե հանդիպումը կկայանա մոտ ապագայում:

Պեսկովը նշել է, որ նախագահները պայմանավորվել են հանձնարարել ՌԴ արտաքին գործերի նախարարին և ԱՄՆ պետքարտուղարին՝ աշխատել ժամկետների ուղղությամբ և քննարկել հանդիպումն անցկացնելու վայրը:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սավչենկոյի բնակարանում խուզարկության ընթացքում զենք է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Ավելի փորձառու քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանից բացի ես չեմ պատկերացնում’