‘Պետական դավաճանության համար դատապարտված Աշոտ Չտրկյանը դադարեցրել է հացադուլը’

951

Դատապարտյալ Աշոտ Չտրկյանը, ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 5-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել` դադարեցրել է այն:

Այդ մասին «Փաստինֆո» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ հացադուլը դադարեցնելու պատճառը կապված չի եղել նրա առողջական վիճակի հետ, նա շատ լավ է իրեն զգում:

Հիշեցնենք, որ Ա. Չտրկյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը, պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է ՀՀ քաղաքացին՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության):

Աշոտ Չտրկյանը դատապարտվել է այս տարվա ապրիլի 6-ին, տասը տարվա ազատազրկման: Սա նրա երկրորդ դատվածություն է: Վերջինիս բողոքը վերաբերում է իր նկատմամբ դատարանի կայացրած իր կարծիքով՝ ոչ արդարացի որոշմանը:

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն -2012 տեսահոլովակն արժեցել է շուրջ 17.000 ԱՄՆ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիության երկրներում միասնական գործադուլ է հայտարարվել’