‘Պետդեպարտամենտ. ԼՂ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի’

874

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեկ Փսակին:
«Ղարաբաղյան պատերազմի ընթացքում մարդկանց ողբերգական մահերը մեզ հիշեցնում է այն մասին, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի», — ասել է Փսակին այսօր, փոխանցում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը` հղում անելով Հանրային ռադիոյին:
«Միայն շարունակական խաղաղ կարգավորման գործընթացը կարող է հանգեցնել տարածաշրջանում կայունության, բարգավաճման եւ հաշտեցման», — նշել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր շարունակելու է աշխատել հակամարտության կողմերի հետ` խաղաղության հասնելու համար:

Նախորդ հոդվածը‘Գերմանիան, Լեհաստանը եւ Ֆրանսիան կոչ են անում հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը’
Հաջորդ հոդվածը‘Աղմուկ ՀՀԿ գրասենյակի մոտ’