‘Պետդեպը ցուցադրել է ճեպազրույցի եկած Փսակիին՝ մի ճտքակոշիկով’

1080

ԱՄՆ պետդեպարտամենտի մալո քարտուղար Ջենիֆեր Փսակին լրագրողների հետ ճեպազրույցին ներկայացել է մի ճտքակոշիկով: Ճեպազրույցի տեսագրությունը հրապարակվել է ԱՄՆ պետդեպի կայքում:

Ճեպազրույցը տեղի է ունեցել հուլիսի 29-ին: Մամլո քարտուղարի արտաքին տեսքը լրագրողներին հարցերի տեղիք չի տվել, Փսակին ինքն էլ այդ առիթով որևէ մեկնաբանություն չի արել: Փոխանցում է lenta.ru-ն:

Ըստ newsru.com-ի՝ ռուսաստանյան լրատվամիջոցները պարզապես շարունակում են ձեռ առնել պետդեպի մամլո քարտուղարին: «Զարմանալի ոչինչ չկա, որ լրագրողները հարցեր չեն տվել Փսակիին,- գրել է լրատվամիջոցը:- Նախօրեն նա նույն «մի սապոգով» է ներկայացել ճեպազրույցի և ի պատասխան լրագրողների ողջույնին՝ «Բարի վերադարձ», ասել է. «Շնորհակալ եմ: Ճիշտն ասած՝ ուզում էի ինչ-որ պատմություն հորինել, բայց ոչ մի լավ միտք չեկավ գլուխս: Այնպես որ՝ պարզապես ասեմ՝ ես վնասել եմ ոտքս և այս օրթոպեդիկ սապոգը ստպված եմ լինելու կրել ևս մոտավորապես վեց շաբաթ»:

Ջենիֆեր Փսակին պետդեպարտամենտի մամլո քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2013 թ. փետրվարից: Դրանից առաջ նա, մասնավորապես, եղել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:  Փսակին ավելի հայտնի դարձավ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ իր կոշտ հայտարարություններով: 

Նախորդ հոդվածը‘Տեմիրգալիևն ազատվել է Ղրիմի ղեկավարի արտահաստիքային խորհրդականի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն նույնպես նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ’