‘Պետդեպ. ԱՄՆ-ը կբարձրացնի մարդու իրավունքների հարցը Ռուսաստանում՝ բոլոր մակարդակներում, ընդհուպ՝ նախագահական’

729

Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում բարձրացնել մարդու իրավունքների հարցը՝ բոլոր մակարդակներում, ընդհուպ՝ մինչև նախագահական: Այդ մասին ուրբաթ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը՝ մեկնաբանելով քաղաքացիական հասարակության զարգացման գծով ռուսաստանա-ամերիկյան համագործակցության նախագահական հանձնաժողովի աշխատանքային խմբից  ԱՄՆ-ի դուրս գալը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Նուլանդը բացատրել է, որ նման որոշում է կայացվել «վերջերս Ռուսաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո, որը չափազանց կոշտ սահմանափակումներ է մտցրել քաղաքացիական հասարակության համար», և որի պատճառով վերջին մեկ-երկու ամիսներին «խումբը չի աշխատել»: Այժմ, ասել է Նուլանդը, ԱՄՆ-ը մտադիր է ուղղակիորեն համագործակցել ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների հետ: «Քանի դեռ Ռուսաստանում կլինեն քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնց անհրաժեշտ է մեր աջակցությունը, մենք կօգնենք նրանց»,-հավաստիացրել է Նուլանդը: Միևնույն ժամանակ՝ նա հայտնել է, որ ամերիկյան վարչակազմը նախատեսում է շարունակել «երկխոսությունը ՌԴ կառավարության հետ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով»: «Մենք ուղղակիորեն կարտահայտենք մեր կարծիքը, երբ մեր միջև ինչ-որ տարաձայնություններ ծագեն, ինչպես դա եղավ, օրինակ, Վրաստանի տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների կամ Սիրիայի հարցերում»,- հավելել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Չախալյան. Վրաստանի իշխանությունների պարտքն է համագործակցել ջավախահայ կառույցների հետ’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայում նախագահի ընտրության երկրորդ փուլն է’