‘Պետդումայում «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանցիները փախչում են երկրից’

743

Պետդումայում իշխող «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևն անհանգստություն է արտահայտել ռուսաստանցիների զանգվածային արտագաղթի կապակցությամբ, հաղորդում է «Интерфакс»-ը: «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր ազգաբնակչությունը քվեարկում ոտքերով՝ հեռանալով Հայրենիքից: Տարբեր գնահատականներով՝  տարեկան 1-ից 2 միլիոն քաղաքացիներ մշտական բնակության են մեկնում այլ երկրներ: Գլխավոր պատճառը կայունության բացակայությունն է»,- հայտարարել է Վասիլևը:

Մինչդեռ պաշտոնական վիճակագրության համաձայն՝  2010 թ. Ռուսաստանից ատագաղթածների ընդհանուր թիվը կազմել է մոտավորապես 36,7 հազար մարդ, 2009-ին՝ 33,5 հազար: Այս թվերը, սակայն, կարող են լիակատար չլինել: Փորձագետների գնահատականներով՝ արտագագթողների քանակը, եթե հաշվի առնվեն նաև այն անձինք, ովքեր մտադիր չեն հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, կարող է հասնել 100 հազարի և ավելի:

ԽՍՀՄ-ի փլուզման պահից Ռուսաստանի բնակչությունը 148 միլիոնից կրճատվել է 143 միլիոնի, հիմնականում՝ ցածր ծնելիության հետևանքով, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան»՝ 21-րդ դարի եվրոպական ուժեղագույն ակումբ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի բանտերից ապօրինի տեղադրված տեսագրման սարքեր են առգրավվել’