Պետդումայում պատմել են Լուկաշենկոյի առողջական վիճակի մասին

268

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն տկար է զգում, «Подъем» պարբերականին տեղեկացրել է պետդումայում ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Պատգամավորը պարզաբանել է, որ իրեն հայտնի է, թե ինչ հիվանդությամբ է տառապում Բելառուսի առաջնորդը, սակայն ախտորոշումը չի հաղորդել։ Ըստ նրա՝ բելառուսական առաջնորդի առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում։

«Ոչ մի արտառոց բան չկա, դա կովիդ չէ։ Պարզապես՝ մարդը հիվանդացել է»,- ասել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ դեսպան․ Սլովակիայի տարածքում մինչև 3 հազար ՆԱՏՕ-ական զինվոր կարող է լինել
Հաջորդ հոդվածըՔաղաքագետ․ Թուրքիայում ընդդիմության հաղթանակի դեպքում Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները կվատանան