‘ Պետդուման կպարզեցնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը ԱՊՀ քաղաքացիների համար’

1191

Պետդուման կպարզեցնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը ԱՊՀ քաղաքացիների համար: Այդ մասին հայտարարել է ստորին պալատի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախապատրաստվում է ԱՊՀ քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին օրինագիծ, դրա մշակմամբ զբաղված են ոչ միայն Պետդումայի պատգամավորներ, այլև նախագահի աշխատակազմի և կառավարության ներկայացուցիչներ», — հաղորդել է Ժուկովը լրագրողներին:

Նրա կարծիքով, այդ թեմայի վերաբերյալ արդեն Պետդումա ներկայացված օրինագծերը «բավականաչափ լավ և խորը մշակված չեն»: 

Նախորդ հոդվածը‘Վանաձորի ավագանու անդամը՝ գործընկերներին. Մասնակցե՛ք հանրահավաքին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լ.Սարգսյան. Առայժմ բոլորիդ վրա տարածվում է անմեղության կանխավարկածը, չզրկե՛ք ձեզ դրանից. Տեսանյութ’