Պետդուման կքննարկի օտարերկրյա գործակալների ունեցվածքը բռնագրավելու նախաձեռնությունը

211

Ազգային պատմական ժառանգության պաշտպանության ֆոնդը դիմել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին՝ օտարերկրյա գործակալների ցուցակում ներգրավված քաղաքացիների ունեցվածքը բռնագրավելու և դրանք հօգուտ պետության եկամուտների շրջանառելու նախաձեռնությամբ։

«ՌԴ տարածքում և նրա սահմաններից դուրս կան մամուլի մարդիկ, նաև օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունեցող անձինք, որոնք իրենց անձնական համոզմունքներով կամ հանուն արտասահմանյան հատուկ ծառայություններից ստացվող դրամական փոխհատուցման, իրենց թույլ են տալիս բացասաբար կամ ստահոդ արտահայտվել ՌԴ զինված ուժերի գործողությունների մասին կամ բացահայտ կերպով ներքին անկարգությունների քարոզ են տանում՝ քննադատելով մեր երկրի ղեկավարության ընդունած որոշումները։ Դա խախտում է ազգային անվտանգության և սոցիալական արդարության սկզբունքները։ ՌԴ շատ քաղաքացիներ պաշտպանում են ՌԴ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու գաղափարը, որոնք թույլ կտան բռնագրավել այդ կատեգորիայի քաղաքացիների ունեցվածքը և դրանք շրջանառել հօգուտ պետության եկամուտների»,- ասվում է փաստաթղթում։

Անցյալ շաբաթ Վոլոդինը հանդես էր եկել ՌԴ քրեական օրենսգիրքը ՌԴ-ն լքած, նացիզմը վերակենդանացնելու և էքստրեմիստական գործողություններ կատարող, ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկող  քաղաքացիների ունեցվածքը բռնագրավելու վերաբերյալ հոդվածներով համալրելու առաջարկով։ Վոլոդինի կարծիքով՝ այսօր գոյություն ունեցող միջոցները բավարար չեն, իսկ այն, որ այդ մարդիկ անհոգ ապրում են Ռուսաստանի շնորհիվ՝ ճիշտ չէ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ պաշտոնյաները Կիևում հանդիպել են Ուկրաինայի իշխանությունների հետ
Հաջորդ հոդվածըAusOpen. Նադալի հաղթական մեկնարկը