‘Պետդուման համաձայնել է Ավստրիային վերադարձնել Էստերհազիի գրքերի հավաքածուն’

1033

Մարտի 15-ին ՌԴ պետդուման վավերացրել է ռուսաստանա-ավստրիական միջկառավարական պայմանագիրը՝ Էստերհազիի գրքերի հավաքածուն Ավստրիայի Հանրապետությանը վերադարձնելու մասին: Դումայի երկու խմբակցություններ՝ ՌԴԿԿ-ն և «Արդար Ռուսաստանը», հայտարարել են, որ դեմ են քվեարկում, իսկ ՌԼԴԿ-ի խմբակցությունը որոշել է ձեռնպահ մնալ, այնպես որ՝ փաստաթուղթն ընդունվել է «Միացյալ Ռուսաստանի» ձայներով:

Գրքերի հավաքածուն, որ նախկինում եղել է Էստերհազի իշխանների սեփականությունը, Ավստրիայից ԽՍՀՄ էր բերվել 1945 թ. ամռանը՝ խորհրդային ռազմական ստորաբաժանումներից մեկի միջոցով: Հավաքածուն բաղկացած է աստվածաբանության, աստղագիտության, փիլիսոփայության, բժշկության, պատմության, մշակույթի և իրավունքի վերաբերյալ 15-18-րդ դարերի 977 հրատարակություններից, այդ թվում՝ 15-րդ դարի տպագրության 10 ինկունաբուլաներից (առաջին տպագրության նմուշներ) և 16-րդ դարի 300 գրքերից, փոխանցում է   INTERFAX.RU-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրուշոն և Dorians ռոք խումբը՝ «Միասին մեկ բեմում»’
Հաջորդ հոդվածը‘Իսկոն հետաքրքրեց նաեւ «Արսենալին»’