‘Պետդուման հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել Նեմցովի հիշատակը’

1380

ՌԴ պետդուման իր լիագումար նիստում հրաժարվել է մեկ րոպե լռությամբ հարգել մեկ տարի առաջ սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը, փոխանցում է ТАСС-ը:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել պատգամավոր Դմիտրի Գուդկովը: Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ էլ է հանդես եկել նույն առաջարկով, սակայն Դուման չի պաշտպանել այն, մինչդեռ հետո շատ պատգամավորներ մոտեցել են իրեն և ասել, որ դա սխալ էր: «Հենց դրա համար էլ առաջարկում եմ ուղղել այդ սխալը, մանավանդ որ դա ոչ թե քաղաքական հարց է, այլ էթիկայի և մարդկային վերաբերմունքի՝ մի մարդու նկատմամբ, ով աշխատել է այստեղ՝ Դումայում, եղել է խմբակցության ղեկավար, եղել է առաջին փոխվարչապետը, նահանգապետ, Յարոսլավլի խորհրդարանի գործող պատգամավոր»,- հայտարարել է Գուդկովը:

Նրանից հետո ելույթ է ունեցել ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը նշել է, թե Պետդուման ոտքի կանգնելով հարգում է մարդու հիշատակը միայն այն դեպքում, եթե նախագահը երկրում սուգ է հայտարարել: Խորհրդարանի խոսնակ Սերգեյ Նառիշկինը հաստատել է, թե «իսկապես, կա նման պայմանավորվածություն, և մենք կհետևենք դրան»: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավետիսյանների գործով դատավարություն. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Գասպարիին ազատ են արձակում. Panorama’