Բեգլովը խոստացել է վերականգնել Մարիուպոլի դրամթատրոնը

377

Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը խոստացել է վերականգնել Մարիուպոլի դրամատիկական թատրոնը, որը քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում ռմբակոծության է ենթարկվել ռուսաստանյան օդուժի կողմից։

Այդ մասին Բեգլովը հայտարարել է «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ վերականգնողական աշխատանքների ընթացքում, այդ թվում՝ դրամատիկական թատրոնը վերականգնելու համար, Մարիուպոլ կժամանեն հազարավոր պետերբուրգցիներ, նրանցից 60-ն արդեն քաղաքում են։

Նահանգապետը նաև հայտնել է Մարիուպոլում մարզահրապարակներ ստեղծելու և սեպտեմբերի 1-ի դրությամբ երեք դպրոց և երեք մանկապարտեղ բացելու պլանների մասին։

Բեգլովը հավաստիացրել է, որ Մարիուպոլի վերականգնման համար հատկացվող օգնությունը չի ազդի Պետերբուրգի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ քաղաքային բյուջեում բավարար քանակով փող կա։ «Մենք շատ խնդիրներ ունենք, բայց դրանք այն խնդիրները չեն, ինչ ունեն Մարիուպոլի բնակիչները»,- հայտարարել է Բեգլովը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻսրայելը կոչ է արել սաստկացնել ճնշումն Իրանի նկատմամբ
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ «Նրանք այլանդակ վիժվածքներ են»