‘Պետերբուրգցի պոռնոմագնատի տանը ընդհատակյա խաղատուն է հայտնաբերվել’

996

Սկանդալային գործարար և  պոռնոռեժիսոր Սերգեյ Պրյանիշնիկովի պետերբուրգյան բնակարանում ընդհատակյա խաղատուն է հայտնաբերվել, մարտի 14-ին հաղորդում է «Фонтанка.ру»-ն: Մարտի 13-ին, ժամը 22-ին, ՆԳՆ Պետերբուրգի ԳՎ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի կանխարգելման վարչության աշխատակիցները  գործարարի՝ Կիրպիչնայա փողոցի տանը հայտնաբերել են  մի քանի բնակարանների միացումից ստացված 500 քմ տարածք, որտեղ պոկերի և պտտախաղի («ռուլետկա»)սեղանների շուրջ 60 մարդ է եղել, ինչպես նաև՝ 10 հոգի՝ սպասարկող անձնակազմ: Ոստիկանները ԶԼՄ-ներին հաղորդել են, որ դա վերջին երկու տարիներին իրենց փակած ամենաբարձրակարգ խաղատունն է: Այն կահավորված է եղել թանկարժեք կահույքով, հյուրերին մատուցվել են թանկարժեք խմիչքներ և ուտեստ: Բոլոր խաղացողները և սպասարկող անձնակազմը եղել են փողկապներով: Խաղատան այցելուները անչափ վրդովվել են շուրջկալից և աղմուկ են բարձրացրել: Սակայն հենց որ ոստիկաններն սպառնացել են լրագրողներին հայտնել նրանց անունները, բոլորն անմիջապես սսկվել են և սկսել են հավաստիացնել, թե խաղատուն են եկել հետաքրքրությունից դրդված և խաղին չեն մասնակցել:

Պրյանիշնիկովին 2000 թ. մեղադրել էին պոռնկագրության տարածման համար, սակայն գործը դատարան չէր հասել: Գործարարը հատկապես հռչակ էր ձեռք բերել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկների և անցորդների աչքի առաջ պոռնոֆիլմի տեսարաններ էր նկարահանել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում: 2003 թ. Պրյանիշնիկովն անհաջող առաջադրվել էր Պետերբուրգի նահանգապետի պաշտոնում: Նա փիլիսոփայական գիտությունների թեկնածու է և «Մերկ արքա» գրքի համահեղինակ: 2013 թ. Պրյանիշնիկովը հայտարարեց, որ մտադիր է թողնել պոռնոարդյունաբերությունը և Պետերբուրգում բացել սեքսոլոգիայի և հոգեթերապիայի «Սիրո արվեստ» բժշկական կենտրոն, որը կզբաղվի ճանաչողական գործունեությամբ՝ մեծահասակների շրջանում, դաստիարակչական ֆիլմերի և սեքսուալ թեմաներով գրքերիթողարկմամբ, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մութալիբով. Տեր-Պետրոսյանը ասաց, որ չի ների ինձ դրա համար, եւ ես հասկացա, որ նրանք՝ հայերը վրեժխնդիր են լինելու ‘
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուն վերջապես կարողացել է կառավարություն ձևավորել’