Պետեր Մադսենի վերջին սերը

438

2018 թ․ դանիացի գյուտարար Պետեր Մադսենը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ լրագրողուհի Քիմ Վաալի սպանության և անդամահատման համար։

Դանիայում ցմահ բանտարկության պատիժ կրողները չեն կարող նոր ռոմանտիկ հարաբերություններ հաստատել․ այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել արդարադատության  նախարարությունը, գրում է Local պարբերականը։

Իշխանություններն այսպես են արձագանքել երիտասարդ դանիացի աղջկա  հայտարարությանն այն մասին, որ ինքը նման հարաբերությունների մեջ է  Պետեր Մադսենի հետ, որը 2017 թ․ իր սուզանավում անդամահատել էր լրագրող Քիմ Վաալին։

Իշխանությունները ցանկանում են դատապարտյալներին արգելել օգտվելու սոցցանցերից և ռոմանտիկ ծանոթությունների համար նախատեսված այլ հարթակներից ու պատմել իրենց հանցագործությունների մասին։ Նրանց կարծիքով՝ այդպիսով նրանք ռոմանտիկ երանգ են հաղորդում իրենց կերպարին և երկրպագուներ հավաքագրում հատկապես երիտասարդների շրջանում։

«Վերջին տարիներին մենք նողկալի դեպքերի ականատեսն ենք դառնում, երբ սոսկալի հանցանքներ գործած մարդիկ շփման մեջ են մտնում երիտասարդների հետ»,- չորեքշաբթի հայտարարել է Դանիայի արդարադատության նախարարը։

«Ցմահ դատապարտյալները չպետք է մեր բանտերն օգտագործեն որպես հանդիպման վայրեր կամ օգտվեն մեդիահարթակներից, որպեսզի պարծենան իրենց հանցագործություններով»,- հավելել է նախարարը։

Եթե խորհրդարանը հաստաի օրինագիծը, առաջին տասը տարիներին ցմահ դատապարտյալները բանտում կարող են շփվել միայն նրանց հետ, ում ծանոթ են եղել մինչև ազատազրկումը։ Օրինագիծը սահմանափակումներ է նախատեսում նաև կալանավորների կողմից սոցցանցերից օգտվելու հարցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿոսովոյում ռազմական հանցագործությունների գործով դատավարություն
Հաջորդ հոդվածըՔաղաքացիությունից զրկված «ջիհադիստի կինը» զղջում է