‘Պետեր Շմեյխել. «Մանչեսթեր Յունայթեդի» համար «Ռեալն» ավելի հարմար մրցակից է, քան «Շախտյորը»’

770

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ նշել է, որ այս դիմակայությունը երկու թիմերի համար ծանր է ստացվելու:

«Ռեալը» թերեւս լավագույն մրցակիցն էր, որ կարող էր ընկնել «Մանչեսթերին»: Նման վիճակահանությունը ավելի հաջող է, քան, օրինակ` «Շախտյորի» դեպքում: Առնվազն գոնե բոլորը գիտեն, թե ինչ սպասել մրցակցից: Հավանաբար, մանկունյանցիների հեշտ չի լինելու: Բայց ինձ միշտ թվացել է, որ ավելի լավ է խաղալ ուժեղ մրցակցի դեմ: Այս մրցաշրջանում «Յունայթեդի» ցույց տված արդյունքները մեզ վստահություն են ներշնչում»,- Շմեյխելի խոսքն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Հանրապետական Գալուստի նման «բեզպիծիմինուտ» Վանգա չեմ, բայց վստահ էի, որ հենց այսպես էլ լինելու է’
Հաջորդ հոդվածը‘Պապուա-Նոր Գվինեայում ոստիկանությունը հրկիզումից փրկել է երկու «վհուկների»’