‘Պետեր Չեխն էլ կոտրեց մատը’

725

«Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը չի մասնակցի Չեխիայի եւ Թուրքիայի միջեւ ընկերական հանդիպմանը, հաղորդում է The Guardian-ը:

Դարպասապահը իր մատն է կոտրել Անգլիայի առաջնության վերջին 25-րդ տուրում «Նյուքասլի» հետ հանդիպման (2:3) ժամանակ: Խաղացողի ապաքինման հստակ ժամկետներ չեն նշվում:

Հիշեցնենք, որ մատի կոտրվածքի պատճառով երեք ամսով շարքից դուրս է եկել մեկ այլ հայտնի դարպասապահ Իկեր Կասիլյասը:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին վերջին անգամ խորհրդարանում ելույթ ունենալու համար կանցնի «ամոթի միջանցքով»’
Հաջորդ հոդվածը‘Բերլուսկոնիի դեմ դատը կհետաձգվի նախընտրական ելույթի պատճառով’