‘Պետչ Ադամս. Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել’

1311

Երջանիկ եւ սիրող մարդկանց ավելի դժվար է կառավարել, քան դժբախտ մարդկանց: Հենց այդ պատճառով են պետությունների կառավարությունները՝ այդ թվում եւ ԱՄՆ կառավարությունը, անում ամեն հնարավորը՝ մարդկանց ավելի դժբախտ ու միայնակ դարձնելու համար: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի բժիշկ ու հիվանդանոցային ծաղրածու Պետչ Ադամսը: Փոխանցում է News.am-ը:

Նրա խոսքով՝ երջանիկ է մոլորակի բնակչության ընդամենը 5 տոկոսը: Մնացածը դժբախտ են ու դժգոհ, նույնիսկ եթե ունեն այն ամենը, ինչի կարիքն ունեն:

«Մենք այլեւս գեստապոյի կարիք չունենք, քանի որ մարդկանց առանց այդ էլ ստիպում են ապրել վախի, միայնության եւ թախծի մթնոլորտում», — նշեց բժիշկը՝ հավելելով, որ այդ գործում շատ մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը, որոնք կառավարվում են աշխարհի հզորների կողմից եւ անընդհատ բացասական լուրեր տարածում՝ նպաստելով վախի ու դեպրեսիայի տարածմանը:

Հենց այդ պատճառով էլ Պատչ Ադամսը նախընտրում է գրքերը, այլ ոչ հեռուստացույցը: Նրա անձնական գրադարանում մոտ 40 հազար գիրք կա, իսկ ահա հեռուստացույց նա արդեն մի քանի տարի է՝ չի դիտում, քանի որ համոզված է՝ հեռուստատեսությունը մարդկանց ավելի սահմանափակ է դարձնում:

Իսկ դեպրեսիան, նրա խոսքով, եւս մարդիկ են հորինել: Դեպրեսիան հիվանդություն չէ, սակայն դեպրեսիայում գտնվող մարդուն ավելի հեշտ է կառավարել: Այդ պատճառով շատերին ձեռնտու է, որ այս երեւույթը կա եւ այն շատ տարածված է:

Բացասական բոլոր այս երեւույթների դեմ պետք է սիրո եւ բարեկամության միջոցով պայքարել: Բժշկի խոսքով՝ ոչ մեկ չի ցանկանում երեխաներին սովորեցնել սիրել, սակայն դա անհրաժեշտություն է: 

Նախորդ հոդվածը‘Գերագույն ռադայի պատգամավորը Յացենյուկին խորհուրդ է տալիս հրաժարական ներկայացնել’
Հաջորդ հոդվածը‘Պայմանագրային զինծառայող է վիրավորվել. «Առավոտ»’