‘Պետռեգիստրում կապի հետ կապված խնդիրներ կան’

822

iLur.am-ն իր ընթերցողներից բողոքներ էր ստացել, որ արդեն երկու օր է՝ իրավաբանական անձնանց պետական ռեգիստրում տեխնիկական պատճառներով հնարավոր չէ կազմակերպություն գրանցել:

iLur.am-ի հետ զրույցում արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը հաստատեց, որ նման խնդիր կա:

«Կապի հետ կապված խնդիր է, որը պարբերաբար գալիս-գնում է: Մի կես ժամ ընդհատվում, հետո նորից կարգավորվում է»,- ասաց Քալանթարյանը՝ հավելելով, որ խնդիրն իրենց հետ չի կապված, այլ հարկայինի ու ոստիկանության:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Վերջ դրեք պատանդների առեւտրի այս խայտառակ քաղաքականությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Երկրպագուն հարձակվել է դարպասապահի վրա. Տեսանյութ’