Պետրակով․ Հաջողությունը սիրում է լռություն

371

Հայաստանում մեծ խնդիր է հավաքականի պաշտպանությունը, հատկապես կենտրոնական պաշտպանի դիրքը։

Այս մասին ասուլիսում հայտնեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը։ Ազգային թիմը կսկսի պատրաստվել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպմանը Թուրքիա հավաքականի դեմ։

«Ես այստեղ եմ արդեն երկու ամիս։ Հունվարից եմ սկսել ծանոթանալ ֆուտբոլիստների հետ։ Բոլորն էլ շատ մեծ տպավորություն են թողել ինձ վրա։ Բոլորն էլ  շատ լավն են։ Չգիտեմ՝ ինչպես կընթանա մեր հետագա համագործակցությունը, ինչպես ֆուտբոլիստները կընդունեն իմ պահանջները։ Ես շատ կուզեմ, որ նրանք ինչ-որ նոր բան բերեն ազգային հավաքական։ Ես մարզիչ եմ։ Սա ստեղծագործական աշխատանք է, հնարավոր է նաեւ, որ շատերի պարագայում սխալված լինեմ։

Տարբեր լեզուներով խոսող ֆուտբոլիստներ ունենք։ Տեսագրություններով կամ տեսազանգերով դժվար է նրանց որակների հետ ծանոթանալ։ Մարզիչը կարող է նաեւ երբեմն ֆուտբոլիստների ընտրության հարցում սխալվել»,- ասաց նորանշանակ մարզիչը։

Անդրադառնալով Եվրո-2024 ընտրական փուլի ենթախմբին, Պետրակովի խոսքով թույլ հավաքական չկա։

«Թույլ ենթախմբեր չի լինում։ Մեր խմբում ֆավորիտը աշխարհի բրոնզե մեդալակիր Խորվաթիան է։ Երբեք չեմ ասի, թե որ հավաքականն է թույլ։ Ես հարգում եմ բոլոր մրցակիցներին, սպասում եմ հետաքրքիր պայքար։ Այստեղ կան նաեւ այլ ուժեղ թիմեր։ Պակաս կարեւոր չէ նաեւ, որ ինչ-որ տեղ մեր բախտը բերի հենց առաջին խաղից սկսած։

Ես դեռ չեմ որոշել, թե ով է լինելու դարպասապահ, լիարժեք վստահում եմ Ռոման Բերեզովսկուն, բայց  վերջնական որոշումը կայացնելու եմ ես»,- նշեց Ալեքսանդր Պետրակովը։

Հայկական ֆուտբոլի մասին ուկրաինացի մասնագետը չցանկացավ կարծիք հայտնել։ 

«Դեռեւս հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի միջեւ զուգահեռներ չեմ տանի։ Հայաստանում մեծ խնդիր է պաշտպանությունը, հատկապես կենտրոնական պաշտպանի հարցը։ Այստեղ ես հույսս դրել էի դրել Ստյոպա Մկրտչյանի եւ Արման Ղազարյանի վրա,  քանի որ ինձ դուր էին եկել նրանց որակները, բայց նրանք հիվանդացան եւ տեւական ժամանակ չմարզվեցին։ Այս պահին չունեն խաղային պրակտիկա։ Ես որոշել եմ նրանց չընդգրկել կազմ։

Քանի դեռ չեմ աշխատել ազգային թիմի հետ, չեմ ցանկանում որեւէ համեմատական տանել։ Նպատակահարմար չէ, որպեսզի նաեւ չվիրավորեմ որեւէ մեկին։

Ես երկու անգամ հաղթել եմ այս հավաքականին, որն այժմ գլխավորում եմ, բայց դա անցյալ է։ Այդ մասին այլեւս չեմ հիշում։ Ինչպես ասացի՝ ես անցյալով չեմ ապրում։

Ես երբեք չեմ քննարկում իմ գործընկերներին։ Նախորդ մարզիչները ճիշտ, թե սխալ են օգտագործել ֆուտբոլիստներին, կտեսնեմ մարզումների ընթացում։

Ես չգիտեմ  թիմին։ Պետք է ճանաչեմ ֆուտբոլիստներին։ Մարզիչը պետք է ֆուտբոլիստներին  ճանաչի ներսից։ Ես դեռ չեմ ճանաչում»,- ասաց Պետրակովը։

Ասուլիսի սրահից հեռանալիս նորանշանակ մարզիչն իրեն ուղղված հաջողության բարեմաղթանքներին ի պատասխան ասաց․ «Հաջողությունը սիրում է լռություն»։

Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Կալիսիր — «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան — «Նոա»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան — «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան — «Ռանդերս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան — «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու — «Ուրարտու»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան — «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Բավարիա» (Գերմանիա)

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը մարտի 18-ին:

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» նախագահը զանգահարել է Մեսսիին