‘Պետրոս Գեւորգյան. փաստաթղթերում ստորագրությունս կեղծված է’

1536

2006-ին Սոցապ հիմնադրամի հետ  տարածքի ենթավարձակալության պայմանագիր կնքելով  եւ գործարքի ընթացքում շահույթ հետապնդելով, այն դարձնելով շահույթ հետապնդող ձեռնարկություն, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը փաստորեն վարկաբեկել է կուսակցության անունը: iLur.am –ի հետ զրույցում ասաց ԺՀԿ հիմնադիր անդամ Պետրոս Գեւորգյանը:

Նշենք, որ խոսքը գնում է Երեւանի Վաղարշյան 12 հասցեում գտնվող կուսակցության գրասենյակի 320քմ տարաքի մասին, որը 2006-ին ենթավարձակալությամբ տրամադրվել է Սոցիալական ապահովության հիմնադրամին:

«Մեզ հետաքրքրոում է՝ ինչո՞ւ են 99 տարով վարձակալության պայմանագիրը փոխել հինգ տարվա վարձակալության, որն է շարժառիթը», — ասաց պարոն Գեւորգյանը:

«2006թ. սոցապ հիմնադրամի մեզ կատարած խնդրանքին` իրենց տարածք տրամադրելու, ընդ որում` շատ գայթակղիչ պայմաններով, բացի ձեւակերպված գումարից մեզ առաջարկվում էր նաեւ ստվերային չափաբաժին, որից մենք, բնականաբար, հրաժարվեցինք եւ միայն հաշվի առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական խնդրանքը եւ հավաստիացումները, որ տարածքը  ժամանակավորապես է տրամադրվելու սոցապ հիմնադրամին, մենք համաձայնեցինք: ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, համաձայնեցնելով նաեւ ՊԳԿ վարչության հետ, կուսակցությունը սոցապ հիմնադրամի հետ կնքեց ենթավարձակալության պայմանագիր», — 2012-ի հուլիսին  գործարքի մասին Կառավարությանն ուղղված նամակում կուսակցության լրատվական ծառայությունը նման բացատրություն էր տվել, որը հրապարակվել է մամուլում:

Պետրոս Գեւորգյանն այս հայտարարությունը Պետրոս Մակեյանի կողմից ինքնախոստովանություն է համարում:

Ի դեպ, նույն նյութում նշվում է, որ «ԺՀԿ-ն 1997-2000թթ. 25 միլիոն դրամի ներդրում է կատարել նշված տարածքում: Պետրոս Գեւորգյանը տեղեկացրեց, որ այդ տարիներին գրասենյակում ներդրումմնենր են կատարել Էդուարդ Եգորյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Գագիկ Ներսիսյանը, Արմեն Կիրակոսյանը, Ղուկաս Մեհրաբյանը, ինքը՝ Պետրոս Գեւորգյանը եւ ուրիշներ:  

Ընդ որում, չնայած նախօրեին ԺՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերը որեւէ առնչություն չունեն Գեւորգյանի եւ Մեհրաբյանի հարցապնդումների հետ, այնուամենայնիվ, ուսումնասիրելով հրապարակված փաստաթղթերի լուսային պատճենները, Գեւորգյանը վստահություն հայտնեց, որ դրանցում իր ստորագրությունները կեղծված են: «Նույնիսկ հրապարակված փաստաթղթերում մեկը մյուսից տարբերվում են ստորագրությունները», — նկատեց նա:

 

\"\"

\"\"

\"\"

\"\" 

 

 

Լուսանկարներում՝ ԺՀԿ տարածած փաստաթղթերում եւ Պետրոս Գեւորգյանի անձնագրում արված ստորագրությունների լուսապատճենները: 

Նախորդ հոդվածը‘Ազգային պատկերասրահում բացվել է Մկրտիչ Սեդրակյանի ցուցահանդեսը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Սամուել Էտո՛Օ. Իմ կյանքին իսկապես վտանգ է սպառնում’