‘Պետրոս Ղազարյան. Ռազմիկ Զոհրաբյանի օֆիսը Կառավարությանը մոտ է, թող չալարի՝մտնի հարցնի ‘

1653

Պետրոս Ղազարյանը Facebook-ում գրում է.

«Ըստ Ռազմիկ Զոհրաբյանի` ավտոպահեստամասերը թանկացրել են միջազգային իմպերիալիստական ուժերը`Հայաստանում ցնցումներ առաջացնելու համար: Մենք էլ, պայքարելով թանկացման դեմ` դառնում ենք իմպերիալիզմի գործիք, տվյալ դեպքում՝ Ռուսական իմպերիալիզմի:

Տեսնես ինչո՞ւ են Ռուսաստանին թշնամական երկրում ՝Վրաստանում, այդ նույն պահեստամասերը երկու-երեք անգամ էժան Հայաստանի գներից, և մեր շատ քաղաքացիներ նախընտրում են անվադողեր և պահեստամասեր Վրաստանից և Թուրքիայից բերել:
Ռազմիկ Զոհրաբյանի օֆիսը Կառավարությանը մոտ է, թող չալարի՝ մտնի հարցնի»: 

Նախորդ հոդվածը‘Հալեպ-Բեյրութ ավտոբուսը հարձակման է ենթարկվել, մեկ հայ զոհվել է ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ես որեւէ խոստովանություն չեմ արել’