‘Պետր Չեխը կարող է հանդես գալ «Ռոմա»-ում’

712

Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը կարող է շարունակել կարիերան Իտալիայի Ա Սերիայում, տեղեկացնում է Football Italia-ն:

32-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Չեխ դարպասապահը զիջել է տեղը լոնդոնյան թիմի հիմնական կազմում Տիբո Կուրտուային:

Ավելացնենք, որ «Չելսին» պատրաստ է արդեն հունվարին բաց թողնել Չեխին 7 մլն ֆունտ ստեռլինգ փոխհատուցման դիմաց:

Նախորդ հոդվածը‘Մեսսին հետևում է «Չելսիին»’
Հաջորդ հոդվածը‘Հակառակոդի հետ մարտերում երկու պայմանագրային զինվոր է սպանվել — News.am’