‘Պետր Չեխ. «Շատ եմ ուզում սաղավարտը հանել: Ձանձրացրել է, խաղի ընկալումն էլ բոլորովին այլ է»’

829

Լոնդոնյան «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը խոստովանել է, որ նույնիսկ սաղավարտով խաղալով բազմիցս է ուղեղի ցնցում ստացել:

«Շատ եմ ուզում սաղավարտը հանել: Ձանձրացրել է, խաղի ընկալումն էլ բոլորովին այլ է: Գլուխդ մշտապես սեղմված է, ականջներդ փակ են, եւ դրա հետեւանքով խաղացողներին վատ ես լսում: Խոստովանում եմ՝ սաղավարտը շատ անգամ է ինձ փրկել նոր վնասվածքներից, բայց երբեմն էլ՝ ոչ: Սաղավարտով մի քանի անգամ ուղեղի ցնցում եմ ստացել:

Մյուս կողմից՝ եթե սաղավարտն ավելի շուտ հանեի՝ ապահովագրված չէի լինի հնարավոր նոր վնասվածքներից»,- ասել է Չեխը:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ‘
Հաջորդ հոդվածը‘ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերը կանգնեցրեց Ջոկովիչին’