Պետքարտուղարությունը կոչ է անում Գվինեայում զերծ մնալ բռնությունների դիմելուց

502

ԱՄՆ իշխանությունները Գվինեայում բոլոր կողմերին կոչ են անում չդիմել բռնւթյունների և խուսափել սահմանադրությանը հակոսող գործողություններից։

Այսպիսի հայտարարությամբ է կիրակի օրը հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Գվինեայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո։

Գերատեսչությունում աֆրիկյան այդ երկրում տեղի ունեցածն անվանում են «իշխանության զավթում ռամական ճանապարհով»։

Գվինեայի հատուկ նշանակության ընտրյալ ստորաբաժանումը, գնդապետ Մամադի Դումբույայի գլխավորությամբ, կիրակի օրը մտել է Կոնակրիի կառավարական թաղամաս և տեղակայվել նախագահական նստավայրի առաջ։ Ականատեսները հաղորդել են կրակահերթերի մասին։ Խռովարարների առաջնորդ Դումբույան կիրակի օրը հանդես է եկել ազգային հեռուստատեսությամբ և հայտարարել, որ ձերբակալվել է նախագահ Ալֆա Կոնդեն, կառավարությունն արձակվել է, սահմանադրության գործողությունը կասեցվել է։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը դատապարտել է Գվինեայում հեղաշրջման փորձը և զինվորականներին կոչ է արել անհապաղ ազատ արձակել երկրի նախագահ Ալֆա Կոնդեին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔադաֆիի որդին ազատվել է բանտից
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Տրագիթամաշա