Պետքարտուղարություն․ 2021 թ․ աշխարհում ահաբեկչական ակտերը նվազել են 18 %-ով

268

2021 թ․ աշխարհում ահաբեկչական հարձակումների թիվը նվազել է 18 %-ով՝ 2020 թ․ համեմատ։

Նման տվյալներ են ներկայացվում ահաբեկության դեմ պայքարի մասին պետքարտուղարության ամենամյա զեկույցում։

Ամերիկյան իշխանությունների հաշվարկների համաձայն՝ աշխարհում 2021 թ․ արձանագրվել է ահաբեկչական ուղղվածության 8 354 միջադեպ։ Դրանց զոհ է գնացել 23 692 մարդ, ավելի քան 16 հազարը վիրավորվել են, և 5,5 հազարից ավելին առևանգվել են։

« 021 թ․ 18 %-ով քիչ ահաբեկչական միջադեպեր են արձանագրվել, զոհերի թիվը կրճատվել է 19 %-ով, տուժածներինը՝ 16 %-ով, սակայն մարդկանց առևանգման դեպքերի թիվն ավելացել է 25 %-ով»,- նշվում է պետքարտուղարության զեկույցում։

Ընդհանուր առմամբ՝ տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններ են արձանագրվել 65 երկրներում, դրանց մեծ մասը՝  Արևմտյան Ասիայում, Աֆրիկայում ՝ Սահարայից հարավ, և Հարավային Ասիայում գտնվող պետություններում։ Ամենից հաճախ դրանք տեղի են ունեցել Սիրիայում, Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրաքում, Նիգերիայում, Հնդկաստանում, Մյանմայում, Պակիստանում, Սոմալիում և Եմենում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսում 2023 թ․ հեռակա դատավարություններ կկայանան
Հաջորդ հոդվածըՄոլդովայի իշխանությունները փակել են Քիշնևի կենտրոնը