‘Պետքարտուղար Քերիի արտահայտության պատճառով Բոլիվիան արտաքսել է USAID-ին’

880

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը երկրից արտաքսել է ամերիկյան Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի թույլ տված արտահայտության պատճառով: Ելույթ ունենալով սենատի հանձնաժողովում՝ պետքարտուղարը Լատինական Ամերիկան անվանել էր «Վաշինգտոնի ետնաբակը», ինչը վրդովմունքի ալիք էր բարձրացրել լատինաամերիկյան երկրներում:

USAID-ը գործում է մի շարք երկրներում և աջակցում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև՝ մարդասիրական և մշակութային ծրագրեր է իրականացնում: Ընդունող երկրների կառավարությունները երբեմն դժգոհ են լինում  կազմակերպության գործունեությունից՝ մեղադրելով նրան ընդդիմությանը սատարելու մեջ: Օրինակ, 2012 թ. Ռուսաստանում արգելվեց  USAID-ի գործունեությունը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը «Փարոսի» ցուցակում չի հայտնվել զուտ տեխնիկական պատճառներով’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ ռեժիմի մեջ կա պաթոլոգիական վախ’