Պերեսը կհեռանա՞ Մադրիդի Ռեալից

284

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, որ 2025 թվականին կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից։

Ըստ իսպանացի լրագրող Չիրո Լոպեսի, իսպանացի ֆունկցիոները մադրիդյան թիմի մարզադաշտի վերակառուցման ավարտն իր վերջին մեծ պարտքն է համարում ակումբի հանդեպ։

Հիշեցնենք, որ Պերեսն առաջին անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» 2000 թվականի հուլիսին: 2006 թվականի փետրվարին նա հրաժարական տվեց։

Երկրորդ անգամ Ֆլորենտինոն ակումբի նախագահ է դարձել 2009 թվականին և այդ ժամանակվանից զբաղեցնում է այդ պաշտոնը։

Նախորդ հոդվածըՄադուրոն մտադիր է մասնակցել Լատինական Ամերիկայի երկրների գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըԲելառուսում մեկնարկել է Սվետլանա Տիխանովսկայայի և նրա զինակիցների հեռակա դատավարությունը