‘Պերեսը հանդիպել է Լևանդովսկու գործակալի հետ’

999

Մադրիդի «Ռեալը» չի դադարեցնում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ջանքերը,- հաղորդում է «AS»-ը։

Աղբյուրը հավաստիացնում է, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին ներկա է գտնվել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ռեալի» և «Խետաֆեի» միջև հանդիպմանը, որն ավարտվել էր «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 4:1 հաշվով։ Կուխարսկին նստած է եղել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի օթյակում և հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Օթյակում կարող են հայտնվել միայն ակումբի ղեկավարությունից հատուկ հրավեր ունեցողները։

«Բավարիան» Լևանդովսկուն առաջարկում է պայմանագրի երկարաձգում։ Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականը։ Լևանդովսկին «Բավարիայում» տարեկան 10 միլիոն եվրո է ստանում, իսկ «Ռեալը» նախատեսում է նրան ավելին առաջարկել։

Նախորդ հոդվածը‘Գոլահար դարպասապահ Ռոժերիո Սենին ավարտել է կարիերան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Ես չեմ լսել, որ իմ թիմից որևէ մեկը խոսի չեմպիոնության մասին»’