‘Պերես. «Ոչ ոք չի կարող գուշակել ապագան»’

1310

Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, հյուրըկալվելով իսպանական Cadena SER ռադիոկայանին, անդրադարձել է երկրպագուներին հուզող բազմաթիվ հարցերի: Իհարկե, առաջին տեղում «Ռեալի» մարզչի հարցն է, որն ավելի ակտուալ է դառնում «Չելսիից» Ժոզե Մուորինյոյի հեռացումից հետո:

Խոսելով Ժոզե Մոուրինյոյի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին՝ Ֆլորենտինո Պերեսն ասել է, որ «ոչ ոք չի կարող կանխագուշակել ապագան»: Թեպետ Պերեսը պնդում է, որ ինքն աջակցում է ներկայիս մարզիչ Ռաֆա Բենիտեսին, սակայն չի էլ հերքել Ժոզեի վերադարձի մասին լուրերը: Նա բազմիցս է աջակցություն հայտնել Ռաֆային. և՛ կլասիկոյից հետո 4:0 խայտառակ պարտությունից, և՛ կիրակի «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո:   

-Խնդիրը Բենիտսը չէ, Բենիտեսը լուծումն է,- ասել է Պերեսը՝ Ժոզեի վերադարձի մասին լուրերին պատասխանելով:- Ոչ ոք չի կարող կանխագուշակել ապագան, բայց հիմա մենք մտածում ենք Բենիտեսի մասին: Մենք Մոուրինյոյից լավ հիշողություններ ունենք: Երբ նա եկավ, մենք ՈւԵՖԱ-ի սանդղակում 13-րդն էինք, երբ գնաց՝ առաջինը:

Ինչ վերաբերում է Զիդանին, ապա Պերեսը նշել է, որ Զիդանը չի փոխարինի Բենիտեսին.

-Ես հարգում եմ Զիդանին: Շատ աջակիցներ մինչև հիմա շնորհակալություն են հայտնում, որ ես նրան բերեցի: Ես հիանում եմ նրանով, և մի օր նա կդառնա «Մադրդի» մեծագույն մարզիչ, բայց ոչ հիմա: Նա ցանկանում է լինել «Մադրիդի» մարզիչը, նա մեծ ախորժակ ունի:

Նախորդ հոդվածը‘ Թիերի Անրի. ««Չելսին» հեռացրեց իր պատմության և ֆուտբոլի լավագույն մարզիչին»’
Հաջորդ հոդվածը‘Բունդեսլիգա. Մխիթարյանի գոլը՝ հակագրոհի արդյունքում խփված 10 լավագույն գոլերի թվում’