‘Պերես. «Ռաուլը ազնվության, աշխատանքի, ֆուտբոլի հանդեպ կրքի ու հաղթանակի ձգտման օրինակ է»’

867

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գովեստի խոսքեր չի խնայել թիմի նախկին հարձակվող և ավագ Ռաուլի մասին, ով ավարտեց կարիերան՝ հասնելով բազմաթիվ հաջողությունների:

«Ռաուլը ազնվության, աշխատանքի, ֆուտբոլի հանդեպ կրքի ու հաղթանակի ձգտման օրինակ է: «Ռեալի» մարզաշապիկով նրա 16 տիտղոսները վկայում են նրա մեծության, «Ռեալին» նվիրվածության ու ներդրման մասին: Իսկ «Ռեալի» կազմում 741 հանդիպումները խոսում են այն մասին, որ նա հզոր ավագ էր», — Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն բանակցել է Լավեսիի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱ-2015. Անգլիա — Հայաստան՝ 2:2’